Սյունիքի մարզպետը համայնքապետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել
SocietyՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ սեպտեմբերի 9-ին Կապանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետի տեղակալ Վ.Դավթյանի, մարզպետարանի աշխատակազմի ֆինասական և սոցիալ-տնտեսական, ՏԻ և ՀԳՄՀ, քաղաքաշինության վարչությունների պետերի, ի նչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի մասնակցությամբ քննարկվել են ընթացիկ 9 ամիսների կտրվածքով համայնքների սեփական եկամուտների, այդ թվում՝ գույքահարկի և հողի հարկի վճարների հավաքագրման, համայնքային ճանապարհների բարեկարգման, համայնքների ջրավազանային ֆոնդի օգտագործման և ջրամատակարարման հետ կապված հարցեր:
Ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2015թ. ինը ամիսների ցուցանիշները, ըստ որի՝ մի շարք համայնքներում հողի հարկի և գույքահարկի գծով կուտակված պարտքեր կան: Մարզպետը հավաքագրման ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման պարտքերի մարման գործընթացը և առաջարկել է քայլեր ձեռնարկել իրենց համայքներում առկա խնդիրը սեղմ ժամկետներում կարգավորելու և լուծելու ուղղությամբ:
Համայնքապետերը տեղեկություններ են ներկայացրել համայնքային ճանապարհների վիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Գեղի, Նոր Ստղաբերդ, Քաջարան, Դովրուզ, Շիշկերտ, Գեղանուշ, Եղվարդ, Ուժանիս գյուղական համայնքներում կան անմխիթար ճանապարհներ, որոնց պատճառով խնդիրներ են առաջացել: Մարզպետը քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանին հանձնարարել է տեղում ուսումնասիրել բարձրացված հարցը, խնդիրը ներկայացնել քննարկման՝ նշված համայնքներում փոսային և անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար:
Մի շարք համայնքներում բնակիչների` վառելափայտի ձեռքբերման հետ կապված խնդրի առնչությամբ մարզպետը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենին հանձնարարել է համայնքների ղեկավարների և անտառապետերի հետ քննարկել հարցը, անել ամեն ինչ գյուղի բնակիչների վառելափայտի ձեռքբերումը դյուրին դարձնելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ մասին կտեղեկացվի Կապանի տարածաշրջանների անտառապետերին:
Խորհրդակցության ժամանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոսել է գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերի՝ մասնավորապես, ներդրումային և ճանապարհաշինական ծրագրերի մասին, քննարկվել են առաջացած խնդիրների և դրանց լուծման հետ կապված հարցեր: