Փոքրիկ աղջնակը կանգնած էր փողոցում, երբ նրան մոտեցավ հսկայամարմին բայքերը. երեխայի մայրիկը պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչ էր նրա մտքին
LifestyleՆույնիսկ ամենախիստ արտաքինի հետևում կարող է բարի սիրտ թաքնված լինել: Այս պատմությունը դրա վառ ապացույցն է: Մի անգամ մի հսկայամարմին ու դաջվածքներով պատված բայքեր փողոցում փոքրիկ մի աղջնակի տեսավ ու ամենաբարի մտքով որոշեց մոտենալ նրան ու բարևել: Տեսնելով դա՝ երեխայի մայրը պոկվեց տեղից ու վազելով մոտեցավ աղջկան, որպեսզի «փրկի» նրան վերահաս պատուհասից: Մորուքավոր տղամարդը, ով կաշվից շորերով էր ու արևային ակնոցներով, խորապես ցնցված էր նման ռեակցիայից ու, վերադառնալով տուն, ամեն ինչ ծանրութեթև արեց և ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ գրեց, որը լայնորեն տարածվեց համացանցում:
«Կարմիր ամենագնացի տեր ընտանիքին, որին ես այսօր հանդիպեցի «Թիմ Հորթոնի մոտ» սրճարանի շրջակայքում
Այո՛, ես հսկայամարմին տղա եմ, ով 127 կիլոգրամ է կշռում ու մոտոցիկլետ է վարում: Ես ամբողջովին ծածկված եմ դաջվածքներով, աշխատում եմ զոդող, սիրում եմ գարեջուր և այնպիսի տեսք ունեմ, որ մարդիկ կարծում են, որ ես ողջ-ողջ կհոշոտեմ նրանց, եթե վրաս ծուռ նայեն:
Բա՛յց... Դուք չգիտեք, որ ես արդեն 11 տարի երջանիկ ամուսնական կյանքով եմ ապրում կնոջս հետ, երեխաներս ինձ «հայրիկ են» ասում, ես ավարտել եմ քոլեջ, մայրս անսահման հպարտ է ինձնով ու համարում է, որ իր բախտը բերել է, որ իմ պես որդի ունի, իմ զարմիկները միշտ ուրախ են տեսնելու իրենց քեռի Լյուկին: Երբ իմ դուստրը կոտրել էր ձեռքը, ես ավելի երկար լացեցի, քան նա... Ես գրքեր եմ կարդում, օգնում եմ մարդկանց, խոնարհվում եմ վետերանների առջև... Ես նույնիսկ լացում էի, երբ առաջին անգամ տեսա «Արմագեդոն» ֆիլմը:
Մյուս անգամ, երբ ես մոտենամ ձեր փոքրիկ դստերը, որպեսզի բարևեմ նրան, իսկ դու կասես. «չէ, արևս, մենք չենք խոսում կեղտոտ բայքերների հետ», հիշիր, որ, նույնիսկ վիրավորված լինելով մինչև հոգու խորքը, ես՝ այդ «կեղտոտ բայքերը», կլինեմ առաջինը, ով իրեն կնետի քո այրվող տուն, որպեսզի փրկի ոսկե ձկնիկին, միայն թե քո դստրիկը չտխրի:
Լ.Պ.»
