Աշտարակում վերամբարձ կռունկի օգնությամբ հափշտակել են 4 միլիոն դրամի գույք
SocietyՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող մետաղյա 34 խողովակների գողության մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1978թ. ծնված Մխիթար Մ.-ն և 1962թ. ծնված Սամվել Գ.-ն, համաձայնության գալով հայր և որդի Մխիթար և Տավրոս Ա.-երի հետ և վերջիններիս պատկանող «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկի օգնությամբ բարձելով՝ գողացել են վերը նշված խողովակները` հիմնարկությանը պատճառելով 4 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մխիթար Մ.-ին, Սամվել Գ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայրը և որդին բերման են ենթարկվել բաժին և ստորագրությամբ բաց թողնվել:
ՀՀ քրեկան օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: