Ինչպես է «Կարիբյան ծովի հայազգի ծովահեն» Մարկո Խանը գերազանցել թուրք դերասաններին եւ ինչու՞ է ներողություն խնդրել Քրիստեն Ստյուարտից
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Կարիբյան ծովի ծովահենները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ.թ.ա.»` կարելի է շարունակել հոլիվուդյան այն ֆիլմերի ցուցակը, որտեղ նկարահանվել է հայազգի դերասան Մարկո Խանը (Մարկո Խանլյան): Հայտնի նախագծերում Ջոննի Դեփի, Քիրա Նայթլիի, Քրիստեն Ստյուարտի, Ռոբերթ Դաունի կրտսերի և մի շարք այլ աստղերի հետ աշխատած դերասանը նշում է. «Իմ կյանքի լավագույն աշխատանքը տղայիս միայնակ` սեփական ուժերով մեծածցնելն էր: Դա ամենակարևոր բանն է, ինչ արել եմ մինչ օրս»:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հոլիվուդի ամենահայտնի հայերից մեկի հետ:
- Մարկո, ինչպե՞ս հայտնվեցիք Հոլիվուդում:
- Մինչ ֆիլմերում նկարահանվելը ես զբաղվում էի ռեստորանային բիզնեսով: 12 տարի աշխատել եմ ամեն օր` 12-14 ժամ: Չունեի անձնական կյանք… Իսկ 1993 թ-ին հայրս մահացավ: Իմ պատմությունը հասկանալու համար նախ եկեք ներկայացնեմ նրա պատմությունը:
Երիտասարդ տարիքում հայրս հրաշալի օպերային երգիչ էր. նրան համեմատում էին Էնրիկո Կարուզոյի և Մարիո Լանզայի հետ: Սակայն ավելի ուշ նա ստիպված էր թողնել երգելը և այլ աշխատանք փնտրել, որպեսզի կարողանար պահել իր ընտանիքը: Տարիներ անց, երբ ձեռք բերեցի իմ ռեստորանը, նա այնտեղ սկսեց երգել օպերային երգեր: Ես այնքան հպարտ էի, որ 64 տարեկանում նա այդքան լավ ձայն ուներ: Երբ տեսնում էի հորս աչքերի փայլը, մտածում էի. «Այս մարդը պետք է շարունակեր երգել, քանի որ երբ երգում է, իրեն հանդիսատեսի առջև է պատկերացնում»: Ցավոք` նա մահացավ 64 տարեկանում` սրտի կաթվածից: Նրա մահից հետո ես սկսեցի մտածել, որ չեմ ցանկանում ինչ-որ բանի համար զղջալ իմ կյանքում և որոշեցի անել այն, ինչն ինձ, իսկապես, դուր է գալիս: Սկզբում որոշեցի դառնալ ֆուտբոլիստ: Հետո հիշեցի, որ հայրս ասում էր. «Երբ գնանք Ամերիկա, կվիրահատենք քո քիթն ու դու կնկարահանվես ֆիլմերում»: Նա ի՞նչ իմանար, որ հենց իմ քիթն է դառնալու իմ այցեքարտը: Այսպիսով, ինձ մոտ ցանկություն առաջացավ նկարահանվել ֆիլմերում, բայց ես չունեի ոչ մի կապեր: Փակեցի ռեստորանս, որպեսզի այլևս հետ չնայեմ և մարզասրահի ընկերներիս խորհրդով դարձա երկրորդ պլանի դերասան: Քանի որ շատ ատլետիկ կառուցվածք ունեի, ինձ հրավիրեցին աշխատելու The Universal Studios-ում` «Ջրերի աշխարհ» և «Վայրի-վայրի արևմուտք» նախագծերում:

- Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը հայտնի ռեժիսորների և դերասանների հետ:
- Որպես երկրոդ պլանի դերասան` ես հաճախ էի մարմնավորում թիկնապահների, կամ, այսպես ասած, «վատ տղաների», ինչն, իրականում իմ օգտին եղավ: Մի անգամ ռեժիսորն ասաց. «Ինձ դուր չի գալիս այն, որ դու կանգնում ես գլխավոր դերակատարների կողքին և ոչինչ չես ասում»: Հետո ինձ խոսքեր տվեցին: Հետագայում ռեժիսորն ինձ հարցրեց. «Ի՞նչ ես անում այստեղ»: Ես էլ պատասխանեցի. «Ուզում եմ նկարահանվել»: Նա էլ, թե. «Ինչո՞ւ ես ընտրել ստվերում մնալը: Դու հետաքրքիր արտաքին ունես, դերասանական դասընթացների հաճախիր, իսկ հետո կապվիր ինձ հետ»: Այսպիսով, սկսեցի հաճախել դերասանական դասընթացների ու ամեն ինչ այդպես սկսվեց:
Շարունակությունը՝ այստեղ: