Տող գյուղում հոկտեմբերի 17-ին կանցկացվի Արցախյան գինու երկրորդ փառատոնը
CultureԱրցախյան գինու արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում` Տողի Մելիքական ապարանքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, փառատոնի կազմակերպիչները հավաստիացրել են, որ այս անգամ ևս փառատոնը կկազմակերպվի ժամանցի, ուրախության ու հանգստի ոգով: Փառատոնի հյուրերին սպասում է Արցախյան գինու և բերքի ցուցահանդես-վաճառք, հարուստ համերգային ծրագիր, ավանդական խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
Գինու տոնավաճառին ներկայացված են լինելու գինեգործությամբ հայտնի ԼՂՀ բոլոր շրջանները, ինչպես նաև գինեգործներ Հայաստանի Հանրապետությունից: Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվելու է գինու նախուտեստ և պրոֆեսիոնալ սոմելիեի վարպետության դաս:
Արցախյան գինու երկրորդ փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: