ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
SocietyՀանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով: Քամին հարավարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Սեպտեմբերի 11-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +36 աստիճան, սեպտեմբերի 12-ին` +33, սեպտեմբերի 13-15-ին` +32 աստիճան: