Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները բավական ընդգրկուն օրակարգ ունեն. Խոսրով Հարությունյան
SocietyԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի գնահատմամբ` հայ-ռուսական միջպետական հարաբերությունները բավական ընդգրկուն օրակարգ ունեն, եւ դա հերթական անգամ ակնհայտ դարձավ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ:
«Հիմնականում քննարկվել է երեք գլոբալ հարց՝ անվտանգության ոլորտ, տնտեսության ոլորտ և էներգետիկայի ոլորտ, եւ հանդիպման ժամանակ որոշ դրական տեղաշարժեր արձանագրվեցին: Մեկ անգամ ևս կողմերը փաստեցին և պատրաստակամություն ստանձնեցին գործող ատոմակայանի ռեսուրսը երկարացնելու ուղղությամբ քայլեր կատարել, ինչը չափազանց կարևոր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով եղել է Մոսկվայում եւ հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ: