Հատուկ սննդակարգ՝ Անջելինա Ջոլիից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին այս սննդակարգը հետևում է տարիներ շարունակ: Քանի որ վերջինս 2 շաբաթվա ընթացքում կորցնում է մոտ 10 կգ ավելորդ քաշ:
Այս սննդակարգի կարևոր նախապայմաններից է՝ որքան հնարավոր է քիչ ածխաջրեր պարունակող ուտեստներ օգտագործել: Հենց այս նախապայմանի շնորհիվ էլ շատ կարճ ժամանակահատվածում քաշն արագորեն նվազում է:
Դիետան բաժանված է 2 փուլի: Առաջին փուլն տևում է 14 օր:
Այս ընթացքում հացից, մրգից, օսլա պարունակող բանջարեղենից, ձավարեղենից, մարգարինից, քացրավենիքից, ալկոհոլից պետք է հրաժարվել:
Կարելի է ձուկ, միս, ձու, պանիր և կաթնամթերք օգտագործել: Կարևոր է նաև կանաչեղենի (բացառությամբ՝ ծնեբեկ, սոխ, սպանախ), վարունգի, պղպեղի, բողկի օգտագործումը: Իսկ ահա լոլիկ, կաղամբ, ոլոռ նույնպես կարելի է օգտագործել, սակայն սահմանափակ քանակությամբ: Այս ընթացքում կարելի է ջուր և առանց շաքարի թեյ խմել:
Երկրորդ փուլում պետք է սննդի միջոցով աստիճանաբար ավելացնել ածխաջրերի քանակը:
Նախքան այս դիետային անցնելն անհրաժեշտ է խորհրդակցել դիետոլոգների հետ, քանի որ դիետան բազմաթիվ հակացուցումներ ունի: Օրինակ՝ այս սննդակարգը հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց: