Ամեն օր աշխահում ինքնասպանություն Է գործում շուրջ 3 հազար մարդ
SocietyԱշխարհում ինքնասպանությունների թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տարեկան կազմում Է 800 հազարից մինչեւ մեկ միլիոն: Դա նշանակում Է, որ օրական կյանքի հետ հաշիվներն Է մաքրում շուրջ 3 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ երրորդ հազարամյակում ինքնասպանությունից ավելի շատ մարդ Է մահանում, քան բոլոր պատերազմների եւ սպանությունների պատճառով միասին վերցված: ԱՀԿ-ի տվյալներով՝ ինքնասպանությանը բաժին Է ընկնում աշխարհում բոլոր բռնի մահերի շուրջ կեսը: ՝
2014 թվականին Ճապոնիայում գրեթե 25,5 հազար մարդ Է կյանքին վերջ տվել ինքնասպանությամբ: Ճապոնիայում այդ քայլին զգալիորեն ավելի հաճախ են դիմում տղամարդիկ, քան կանայք: Անձնասպանությունը մահերի գլխավոր պատճառն Է երիտասարդության շրջանում (15-ից մինչեւ 34 տարիքային խմբում):
Ճապոնիան ինքնասպանությունների թվով մնում Է Ռուսաստանից հետո երկրորդ տեղում «մեծ ությակի» երկրների թվում: Ճապոնիայում կատարվում Է 18,5 ինքնասպանություն 100 հազար բնակչության հաշվով, Ռուսաստանում՝ 19,5, ԱՄՆ-ում՝ 12,1, Բրիտանիայում՝ 6,2 ինքնասպանություն:
100 հազար բնակչի հաշվով ինքնասպանությունների ամենաբարձր թիվը Գայանայում Է (44,2), Հարավային Կորեայում (28,9) եւ Շրի Լանկայում (28,8): Ամենց քիչ ինքնասպանություններ կատարվում են առավելապես մահմեդական բնակչությամբ երկրներում (Սաուդյան Արաբիա՝ 0,4, Քուվեյթ՝ 0,9):