Երվանդ Քոչարի երևանյան և փարիզյան շրջանի գործերը մեկտեղվեցին Ազգային պատկերասրահի հարկի ներքո
SocietyԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի գործունեության փարիզյան և երեւանյան շրջանի ստեղծագործություններն ամփոփվեցին մեկ ցուցահանդեսում: Գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, տարածական նկարչության օրինակներ. արվեստասերները սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեցին «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսի բացմանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպվում է Երվանդ Քոչարի տուն-թանգարանի
«Շատ սիրելով և գնահատելով Երվանդ Քոչարի արվեստը` շատ պատվաբեր եմ համարում ցուցահանդեսը: Ներկայացված են հայաստանյան և փարիզյան շրջանի գործերը: Նման ցուցահանդես կազմակերպելու ցանկությունը շատ մեծ էր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսի բացման մեկնարկին նշեց Արման Ծատուրյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ նոր էր սկսում մտնել արվեստի ասպարեզ, երբ միությունում բացվեց Քոչարի ցուցահանդեսը: «Չեմ հիշում` որ թվականն էր: Իմ մտածելակերպի մեջ շատ բան փոխեց այն: Աչքիս առջև է անգամ, թե որ նկարը որտեղ էր կախված: Մեր հայ կերպարվեստի փառահեղ ստեղծագործողներից է, ինչքան էլ խոսենք, գովաբանենք, քիչ կլինի»,-իր հիշողություններով կիսվեց Կարեն Աղամյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Քոչարն անսպառ է որպես արվեստագետ: Միայն այս երկու սրահներում ինչքան միտք, մոտեցում կա: Եթե անդրադառնանք Հայաստանում մի քանի տարի առաջ կազմակերպված սյուրռեալիստների ցուցահանդեսին, որտեղ առանձին հատվածով ներկայացված էին հայ նկարիչները, վստահությամբ կարող ենք ասել, որ նրանք առաջնային դիրքերում էին և նրանց շարքերում` Երվանդ Քոչարը: Նա մեծ էր ոչ միայն իր հանճարով, նաև իր փիլիսոփայությամբ, մտավորականի կեցվածքով, իր ստեղծած միջավայրով»,-նշեց նախարարը:
Փարիզյան շրջանից (1923-1936) ցուցահանդեսում ներառված են մի շարք գործեր, այդ թվում` 1925թ. «Ընտանիք սերունդներ» ստեղծագործությունը: Արվեստագետը ստեղծագործության ավանդական բովանդակությանը տվել է խոր իմաստ` հանգելով այն կարևոր մտքին, թե ընտանիքը մարդկության մի հանգույցն է, որի զորությունը սերունդների առողջ հաջորդականության մեջ է: Այս շրջանի աշխատանքներից ներկայացված են նաև «Հարություն» 1923 թ., «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին» 1924 թ. և այլ գործեր:
Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեցին նրա «տարածական նկարչության» նմուշները, որոնցում նա փորձել է նկարչությունը դնել ոչ միայն տարածական, այլև ժամանակային չափման մեջ` առաջարկելով քանդակագործության ու գունանկարի համադրման, ներդաշնակ սինթեզի սեփական տարբերակը: Ցուցահանդեսում տարածական նկարչությունից ներկայացված աշխատանքներն են՝ «Առաջին մեղսագործություն» 1927 թ., «Տոտեմ» 1929թ., «Երևան - Էրեբունի» 1968թ.
Երևանյան (1936-1979) շրջանի գործերում հատկանշական են հայկական էպոսի` «Սասունցի Դավթի» նկարազարդումները: Անցյալի հերոսականության հանդեպ իր վերաբերմունքի արտահայտությամբ ստեղծած այս նկարազարդումները դարձել են հայ նկարչության հիանալի նմուշներ: Դրանք ոչ միայն հայ գրքային արվեստի ստեղծագործություններ են, այլև գրաֆիկական ինքնուրույն արժեք ներկայացնող գլուխգործոցներ:
Ցուցահանդեսում ներառված են ստեղծագործություններ, որոնք նվիրված են հայ մեծերին` Սայաթ-Նովային, Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին, Դերենիկ Դեմիրճյանին, Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Թումանյանին: Ցուցահանդեսը կգործի մինչև