Ռոբերտ Պատինսոնը չի բացառում «Մթնշաղը» ֆիլմի շարունակության նկարահանումը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մթնշի սագայի երկրպագուները հուզված են. գլխավոր դերակատարներից մեկը` Ռոբերտ Պատինսոնը, չի բացառել, որ կարող է մասնակցել ֆիլմի շարունակության նկարահանումներին: Վերջերս տված հարցազրույցում այդ հարցին դերասանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»:
Սակայն դեռ վաղ է ուրախանալ: Չնայած այս ամենին, Ռոբերտը չի ցանկանում նախկին գործընկերուհու` Քրիսթեն Ստյուարտի անունն անգամ տալ: Նրանց բաժանումից հետո նա չի ցանկանում ընդհանրապես քննարկել այդ թեման, իսկ, ըստ հանդիսատեսների, առանց Բելայի Էդվարդը այդ ֆիլմում ուղղակի անելիք չունի: Գլխավոր հերոսուհու փոփոխման մասին երկրպագուները լսել անգամ չեն ուզում:
Շարունակությունը՝ այստեղ: