ՀՀ ԱԳՆ-ն Ղրիմի ղեկավարին ՀՀ այցելելու պաշտոնական հրավեր չի ուղարկել
SocietyՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ղրիմի ղեկավարությանը, մասնավորապես, Սերգեյ Աքսյոնովին այցի պաշտոնական հարվեր չի ուղարկել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված այն լուրերին, թե Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:
Ըստ Քոչարյանի` ՌԴ անձնագիր ուենցող յուրաքանչյուր ոք հանգիստ կարող է գալ Հայաստան: «Բայց հրավեր չի եղել: Իսկ համաժողովին վերաբերող այլ, ավելի մանրամասն հարցերին կարող է պատասխանել տարածքային կառավարման նախարարությունը»,- ասաց փոխնախարարը: