Արմեն Աշոտյանն արդյունավետ է համարում Լիտվայի և Էստոնիայի հետ կնքած կրթական համաձայնագրերը
SocietyԼատվիան վերջինն է Բալթյան երկրներից, որի հետ Հայաստանը կկնքի կրթության և գիտության ոլորտներում համագործացության համաձայնագիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«ՀՀ կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ ՀՀ ԿԳ նախարարության առաջարկությունը Լատվիայի Հանրապետության հետ կրթության և գիտության ոլորտներում համագործացության համաձայնագիր կնքելու առաջարկությունը: Թե Լիտվայի, թե Էստոնիայի հետ կնքած համաձայնագրերը ամբողջությամբ աշխատում են և արդյունավետ են, հատկապես, ուսանողների փոխանակման և միջբուհական համագործակցության ծրագրերը: Վստահ եմ, որ Լատվիայի հետ նույնպես մեզ կհաջողվի փոխշահավետ գործընկերություն ծավալել: Այդ երկրները հետաքրքիր են և’ որպես ԵՄ անդամ, և’ որպես հետխորհրդային ժամանակահատվածում արմատական բարեփոխումների մեծ փորձ կուտակած պետություններ»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: