«Թումո Գյումրի»-ն իր դռները բացեց սաների առջև
Society«Թումո Գյումրի»-ն իր դռները բացեց սաների առջև: Ուսումնական այս նորարար կենտրոնը սեպտեմբերի 7-ից սկսել է դասընթացները 12-18 տարեկան ավելի քան հազար սանի համար, սակայն իր տեսակի մեջ եզակի հաստատության սանը դառնալու ցանկություն հայտնողների թիվը՝ գրանցման գործընթացի ավարտից հետո էլ ավելանում է. վերջիններս թեև այս պահին չեն կարող մասնակցել դասընթացներ ին, բայց պատասխանատուները վստահեցնում են՝ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք ևս կդառնան թումոյական:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թումո Գյումրի»-ի ղեկավար Նարե Ավագյանը, դեռ ամռանը՝ կողմնորոշիչ հանդիպումների ժամանակ պարզ դարձավ, որ կենտրոնով հետաքրքրվողների թիվը բավական մեծ է: «Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նորցանկություն հայտնած երեխաներին ևս հնարավորություն տանք դառնալթումոյական: Բացի Գյումրիից< /b>, կենտրոն հաճախում են ոչ միայն Շիրակի մարզիայլ համայնքների, այլ նաև Լոռու մարզի երեխաները: Սաները բավական ակտիվ են, ևշատ ողջունելի է, որ երեխաները բաց չեն թողնում իրենց հմտություններըզարգացնելու ու տաղանդը բացահայտելու հնարավորությունները:
«ԹումոԳյումրի»-ում կդասավանդեն մեր դասընթացների ղեկավարները, նաևԵրևանից և արտասահմանից մասնագետներ կգան: Տեխնիկական վերազիննման ևմնացած բոլոր առումներով Գյումրու «Թումո»-ն ոչ մի բանով չի զիջում երևանյանկենտրոնին»,- նշեց Նարե Ավագյանը՝ հավաստելով, որ զարմացած է երեխաների ակտիվությունից ու ոգևորությունից: «Թումո Գյումրի»-ն գործում է երկուշաբթիից ուրբաթ է՝ յուրաքանչյուր օր երեքական սեսիայով: Յուրաքանչյուր երեխա հաճախում է շաբաթական մեկ օր 1 դասաժամ (2 ժամ): «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների Գյումրու կենտրոնում այս պահին վարժանքների փուլն է:
«Թումո»-ի անդամները հենց սկզբից ընդհանուր գիտելիքներ են ստանում չորս ոլորտներից՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա, որից հետո մեկնարկում են բուն դասընթացները: Դասընթացներն ունեն երեք մակարդակ: Մակարդակները գնալով բարդանում են և վերջում արդեն վերածվում նախագծի: «Սաներից պահանջվում է միայն մասնակցել դասընթացներին, չհուսահատվել, գիտակցել տրված հնարավության կարևորությունը և ճիշտ օգտագործել «Թումո»-ում անցկացրած ցանկացած րոպեն»,- ավելացրեց «Թումո Գյումրի»-ի ղեկավար Նարե Ավագյանը:
Արմենուհի Մխոյան