Պետությունը Ստեփանակերտի հանրապետական գրադարանում կիրականցնի պայմանների բարելավման ծրագրեր
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան եւ հանդիպել աշխատակիցների հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է հաստատության դերակատարությունը մեր երկրում մշակույթի ոլորտի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ նշելով, որ նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր գրադարանի աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: