Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել
SocietyՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 10-11-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշեն 11-րդ փողոցում` 1200 քմ, Արտաշիսյան փողոցում` 6000 քմ, Հրազդանի կիրճում՝ 25 քմ, Նորքի 5-րդ զանգվածից դեպի 8-րդ զանգված իջնող ավտոճանապարհի մոտակայքում՝ 1000 քմ, Կորեայի ձորում` 1000 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է 320 քմ խոտածածկ տարածք, Ձորաղբյուր գյուղում` 1000քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը՝ 2000քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000քմ, Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում` 7 հա, Հայանիստ, գյուղում` 3000քմ, Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում` 2.5հա, Արենի գյուղում` 3հա, Վայք-Արենի ավտոճանապարհին՝ 500քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում` 8000քմ, Սյունիք գյուղում` 1000քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում` 2400քմ, Լուսաձոր-Գետահովիտ գյուղերին հարակից դաշտում` 7հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: