Նախագահը Յուրի Յուզբաշյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվ
SocietyՆախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում ասված է.
«Զգալի է Ձեր ներդրումը Հայաստանի երգչախմբային արվեստը հարստացնելու և զարգացնելու գործում: Գնահատանքի է արժանի նաև Ձեր անխոնջ մանկավարժական գործունեությունը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ձեռքբերումներ»: