Բաղրամյանում թունավորված աշակերտներից 5-ը շարունակում են բուժում ստանալ Արտաշատի ԲԿ-ում
SocietyԹունավորման նախանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն դիմած 45 դպրոցականներից 5-ն է ներկայում հիվանդանոցային բուժում ստանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուս չորսինը՝ թեթև:
Սեպտեմբերի 10-ին` ժամը 11:55-ին, Արտաշատի ԲԿ-ի դիմած, Բաղրամյան գյուղիդպրոցի 7 աշակերտներն էլ ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուրթուլություն, փորացավ: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբերդասարաններից։ Նրանք նշել են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկովհոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացրել է, որ վերջինս եղել է քաղցրահամ:
Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերն արտադրվելեն Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքըմատակարարվել է մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցներիտնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել էմատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել:
ՀՀ առողջապահությ ան նախարարության մասնագետներն ահազանգն ստանալունպես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցողհնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար: Աշխատանքները շարունակվումեն: