Եթե բարձրաձայնեմ, շատ մեծ բում կառաջանա. Անի Զախարյանի կյանքում փոփոխություն է եղել
LifestyleAysor.am-ը գրում է.
Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար, սկանդալային Անի Զախարյանը նախօրերին տոնել է ծննդյան 35-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում Զախարյանը նշեց, որ ծննդյան տարեդարձը նշել է տանը, ընկերական միջավայրում` փորձելով զերծ մնալ ընդհանուրի ուշադրության կենտրոնում հայտնվելուց:
«Ես տարբեր ընկերական միջավայրեր ունեմ` ինտելեկտուալ ընկերական միջավայր, ժամանցային ընկերական միջավայր: Քանի որ անընդհատ լուրջ տրամադրության մեջ եմ, որոշեցի մեր տանը հանդիպել հենց այն ընկերներիս հետ, որոնց հետ թեթև ժամանցային երեկո կանցկացնեինք: Ամեն ինչ ինքս էի պատրաստել. գեղեցիկ ու համեղ աղցաններ, ճաշատեսակներ: Շատ լավ մթնոլորտում անցկացրեցինք»,-մանրամասնեց Ա. Զախարյանը:
Անի Զախարյանը նշել է, որ միշտ պահպանում է ընտանեկան ավանդույթներն ու գեղեցիկ մթնոլորտը. «Գեղեցիկ մոմեր էի գնել` 3 և 5, տորթի վրա այն փչեցի ու երազանք պահեցի: Բայց երազանքս այնքան լուրջ է, այնքան կապված գործունեության հետ, որ եթե բարձրաձայնեմ, շատ մեծ բում կառաջացնի: Ուստի, առայժմ լավ կլինի լռել»:
Երգչուհու կյանքում նաև փոփոխություն է եղել, նրանք այլևս չեն ապրում ամուսնու հայրական տանը: «Արդեն առանձնացել են: Ճիշտ է, շատ արագ ստացվեց, բայց դա ամուսնուս որոշումն էր, ես այդքան էլ չէի շտապում»: