Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


25 ապացույց, որ մենք ապրում ենք մատրիցայի մեջ կամ փաստեր, որոնք մեզ մտածելու տեղիք կտան

BlogNews.am-ը գրում է.

Երբևէ մտածե՞լ ես այն մասին, որ հնարավոր է՝ մենք ապրում ենք մատրիցայի մեջ։ Այս տարվա մայիսին NASA-ի (ԱՄՆ ավիացիայի և տիեզերագնացության ազգային գործակալություն) գիտնականները բարձրաձայնեցին իրենց այն ենթադրությունների մասին՝ նշելով, որ այն, ինչ մենք որպես իրականություն ենք ընկալում, հնարավոր է՝ վիրտուալ աշխարհի մի մասն է միայն։ Այս տեսության համաձայն՝ հնարավոր է, որ ապագայի արարածները (մարդիկ կամ այլ արարածներ) օգտագործում են վիրտուալ իրականությունն անցյալի որևէ ժամանակաշրջան խթանելու համար կամ վերաստեղծելու իրենց նախնիների կյանքը, որն այս դեպքում մենք ենք։ Ավելին՝ բրիտանացի փիլիսոփա Նիք Բոստոմը վերջերս առաջ քաշեց այն թեզը, ըստ որի՝ մենք թվային թակարդի մեջ ենք, որը ստեղծվել է մեր գերզարգացած ժառանգների կողմից։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է, որ մենք համակարգչային զարգացած կոդավորում ենք և անում ենք այն, ինչ ծրագրավորված ենք անել։ Եվ այսպես, արդյո՞ք մենք ապրում ենք կեղծ իրականության մեջ։ Արդյո՞ք բոլոր հարաբերությունները, զգացմունքները, հիշողությունները պարզապես սուպերհամակարգիչների արտադրանքն են...

Դե ինչ, ներկայացնենք փաստերը, եզրակացությունը թողնենք Ձեզ։

25. Մենք հարցականի տակ չենք առնում Հին աշխարհի պատմությունն ու աշխարհի ծագման հարցը, ու չնայած բազմաթիվ անպատասխան հարցեր կան մարդկության ու քաղաքակրթության ծագման մասին, մենք կուրորեն հավատում ենք մի քանի հնարավոր սահմանափակ պատասխաններին, որոնք անգիր ենք արել դպրոցում։

24. Քո սեփական մտավոր առողջության համար դու կախված ես դեղագործական արդյունաբերության համալիրից։ Հոգեմետ դեղորայքի օգտագործումն արագ տեմպերով աճում է, որովհետև մարդիկ համոզված են, որ մտավոր ու էմոցիոնալ խնդիրները հիվանդություն են։

23. Դու գիտակցաբար այնպիսի թունավոր նյութեր ես ընդունում, ինչպես օրինակ՝ նատրիումի գլուտամատն ու ասպարտամը։ Այս երկու քիմիկատները հայտնի թունավոր նյութեր են, որոնք մարդիկ շարունակում են օգտագործել՝ համեղ, սակայն թունավոր սննդամթերք ընդունելով։

22. Դու հավատացած ես, որ եթե միայն իշխանությունները զենք ունենան, աշխարհն ավելի անվտանգ կլինի։ Ինքնապաշտպանության քո իրավունքից ինքնակամորեն հրաժարվելը նշան է այն բանի, որ դու քո անվտանգության համար պատասխանատվությունը հանձնում ես մեկ ուրիշի ձեռքը։

21. Դու ավելի շատ քո ընկերների հետ հեռուստատեսային գեղարվեստական կերպարների մասին ես զրուցում, քան սոցիալ-տնտեսական ու քաղաքական թեմաներով, որոնք ուղղակիորեն կապված են քո կյանքի հետ։

20. Դու միշտ պատրաստ ես ավելացնել անձնական պարտքերդ՝ քո սպառողական ուղղվածության կենսակերպը ֆինանսավորելու համար։

19. Դու ամբողջովին անընդունակ ես ընդունել, որ ավելի հեշտ կարող է լինել պակաս գումարով ապրելը։

18. Դու հարկեր ես տալիս կոռումպացված մարդկանց, ում դու կցանկանայիր ճաղերի հետևում տեսնել։ Սա, թերևս, ամենամեծ հուշումն է, որ մենք ոչ միայն ապրում ենք մատրիցայի մեջ, այլև դրա ստրուկն ենք։

17. Դու հերթ ես կանգնում նոր թողարկված գաջեթ ձեռք բերելու համար, չնայած քո ներկայիս գաջեթն ընդամենը մի քանի ամսվա հնություն ունի և կատարյալ վիճակում է գտնվում։

16. Դու կարծում ես, որ լրատվամիջոցները քո երկրում անկախ, ազատ, ժողովրդավարական ու անաչառ ծառայություն են մատուցում մարդկանց և չեն ծառայում հարուստ ու իշխանություն ունեցող մարդկանց։

15. Քեզ թվում է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մրգեր ու բանջարեղեն օգտագործելը, որոնց վրա պեստիցիդներ են ցանված, նորմալ է և որևէ ազդեցություն չի թողնի առողջությանդ վրա։

14. Դու դեռ կարծում ես, որ քաղաքական կուսակցությունների միջև գաղափարական առումով նշանակալի տարբերություն կա, և որ կան առաջնորդներ, ովքեր իրական փոփոխություն կարող են անել հասարակության համար ընդդեմ նրանց, ովքեր իշխանություն ունեն, այդ թվում՝ բանկերի սեփականատերերի։

13. Դու միշտ համոզված ես եղել, որ աշխարհի որոշակի անկյունում առկա այնպիսի հարցերը, ինչպիսիք են գերբնակեցվածությունը, երթևեկության գերծանրաբեռնվածությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և սովը նորմալ են մեր ժամանակների համար, և մենք շատ բան չենք կարող անել դա ուղղելու համար։

You have been totally convinced that issues such as overpopulation, traffic congestion, environmental pollution, and famine in certain parts of the world are normal for our times and we can’t do much about them.

12. Դու կատարյալ ներդաշնակության մեջ ես ստատուս քվոյի հետ ու ապրում ես դրան համապատասխան՝ առանց երբևէ հարցականի տակ առնելու այն, թե ինչու է ամեն ինչ արվում այնպես, ինչպես արվում է։

11. Դու հավատում ես, որ այսպես կոչված տնտեսական աճն ու զարգացումը, որի մասին կառավարությունը շարունակում է խոսել, լավ է, և որ գլոբալիզացիան աշխատատեղեր կստեղծի բոլոր մարդկանց համար, չնայած իրական կյանքում տեսնում ես, որ դա ճշմարտությունից չափազանց հեռու է։

10. Դու ավելի շատ հպարտանում ես քո սիրելի սպորտային թիմերով ու նրանց հաղթանակներով, քան քո սեփական նպատակներով ու ձեռքբերումներով։

9. Դու հավատում ես այն ամենին, ինչ լսում ես լուրերով՝ առանց նույնիսկ պարզ հետազոտություն անցկացնելու այն բոլոր «փաստերի» մասին, որոնք քեզ ներկայացվում են ամեն օր։

8. Դու կարծում ես, որ գերսպառումն ու ավելորդ գնումները թերապևտիկ միջոց են ավելի լավ զգալու և ինքնավստահությունը բարձրացնելու համար։

7. Դու ծաղրում ես այն մարդկանց, ովքեր առողջ, օրգանական սնունդ են օգտագործում, և կարծում ես, որ բանջարեղեն օգտագործելը տարօրինակ է, փոխարենը՝ ծխելը, ալկոհոլ օգտագործելը և արագ պատրաստվող սնունդն ամեն օր օգտագործելը նորմալ ես համարում։

You make fun of people who eat healthy, organic food and you find vegetarians weird, but you consider smoking, drinking alcohol, and eating junk food on a daily basis perfectly normal.

6. Դու կարծում ես, թե բժիշկդ իսկական հրաշագործ է, ով կարող է լուծել բոլոր խնդիրները կամ հիվանդությունները, սակայն նա պարզապես քեզ նման սովորական մարդ է, ով բժշկություն է ուսումնասիրել։

5. Դու աշխատանք ունես, որն ատում ես, սակայն անկախ նրանից, թե որքան դժբախտ ես քեզ զգում՝ դա անելով, դու այն չես թողնում միայն հանուն փողի ու ճոխությունների, որոնք այն առաջարկում է քեզ, և որովհետև դու ոչ մի այլ հեռանկար չունես։

4. Դու ապրում ես այնպիսի հասարակության մեջ, որտեղ հարուստներին պատվում ու որպես օրինակ են ընկալում, քանի որ նրանք թալանում են երկիրն ու կործանում շրջակա միջավայրը, իսկ նրանք, ովքեր փորձում են փրկել այն, ծաղրվում են որպես դեգեներատներ ու ձախողակներ։

You live in a society where the rich are honored and looked up to as role models as they plunder the earth and destroy the environment, while those who try to save it are ridiculed as morons and losers.

3. Դու քո հաջողությունը դատում ես նրանով, թե ինչ ունես և ոչ թե նրանով, թե ով ես։

2. Կյանքն ապրելու ու վայելելու փոխարեն դու օրվա մեծ մասն անց ես կացնում՝ անհանգստանալով այն մասին, թե ինչպես պետք է կատարես վճարումներդ։

1. Այս տողերը կարդալով՝ դու փորձում ես ինքդ քեզ համոզել, որ սրանք սխալ են, որովհետև դու կարծում ես, որ այն, ինչ դու գիտես, անժխտելի ճշմարտություն է, և դու կարող ես հարձակվել այն ամենի վրա, ինչը քեզ ստիպում է մտածել սահմաններից այն կողմ, որոնք ինքդ ես հաստատել քեզ համար։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'