Ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 15-ին հանդես կգա Արամ Խաչատրյան վերաբացված համերգասրահում
CultureԴաշնակահարուհի Նարե Արղամանյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում անցկացվող համերգը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Երեկոյի ընթացքում հնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Ռախմանինովի «Դաշնամուրի թիվ 3 կոնցերտ»-ը և Բեթհովենի «Թիվ 2 սիմֆոնիա»-
Համերգը կկայանա վերաբացված Արամ Խաչատրյան
Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց սեպտեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված համերգով, որի ընթացքում Ֆիլհարմոնիկը ելույթ ունեցավ հանրաճանաչ ջութակահար Վադիմ Ռեպինի հետ:
Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Որոշ համերգներ կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի հյուրերի թվում է նաև ճանաչված ալտահար Քիմ Քաշքաշյանը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Այն կեզրափակվի հոկտեմբերի 28-ին: