«Յուքոմ» ընկերության ցանցն ընդլայնվում է. բացվեց ևս մեկ մասնաճյուղ Կապանում
SocietyՍյունիքի մարզի Կապան քաղաքում օրերս բացվեց մարզի առաջին «Յուքոմ» սպասարկման սրահը:
Ինչպես տեղեկացրին «Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունից, ընկերության տնօրեն Հայկ Եսայանն իր բացման խոսքում նշել է.«Համոզված եմ, որ այս գրասենյակի բացումը առաջին քայլն է դեպի նոր և կայուն համագործակցության սկիզբ այս մարզում: Մենք շատ ենք կարևորում մարզային համայնքներում ընկերության ներկայությունը ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծման և համայնքի զարգացման առումով, այլ նաև սոցիալական ծրագրերի իրականացման նպատակներով»:
Կապանի սպասարկման կենտրոնի բացմանը ներկա էին նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը, տեղական զբաղվածության կենտրոնի ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև «Յուքոմ» ընկերության այլ աշխատակիցներ և այլ հյուրեր:
Համայնքի ղեկավարը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը և նոր օպերատորի հայտնվելը Կապանում: «Տեսնում եմ, որ ստեղծված աշխատատեղերը համալրել են մեր երիտասարդ համաքաղաքացիները. բոլորին ճանաչումեմ: Պատրաստված և կիրթ երիտասարդներ են, ու կարծումեմ՝ այս մասնաճյուղը չի զիջի մայրաքաղաքի գրասենյակներին»,- ընդծեց քաղաքապետը:
Սակայն այսքանով չավատրվեց «Յուքոմ» ընկերության ղեկավարության և աշխատակիցների այցը Կապան: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Յուքոմ» ընկերությունը նվերներ էր պատրաստել Կապան քաղաքի բոլոր առաջին դասարանցիների համար: Կապանի 480 առաջին դասարանցիներ «Յուքոմ» ընկերության կողմից ստացան անհրաժեշտ գրենական պիտույքներով համալրված փաթեթներ: Առաջինն իրենց նվերները ստացան Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաները:
Կապանում բացվող սպասարկման սրահը թվով 19-րդն է «Յուքոմի» ցանցում: Սյունիքի մարզում «Յուքոմ» ընկերության ծառայությունները հասանելի են ոչ միայն Կապանում, այլև Ագարակ քաղաքում: Բացի այդ, «Յուքոմ» ընկերությունն ընդլայնելու է իր գործունեությունն ինչպես Սյունիքի, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում՝ ներգրավելով ավելի շատ քաղաքներ, ստեղծելով նոր աշխատատեղեր և տեղի երիտասարդներին հնարավորություն ընձեռելով ընգրկվել «Յուքոմ» ընկերության աշխատակազմում և ունենալ կայուն աշխատանք: