Բախումն անխուսափելի է. «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
Society«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է շտապ հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են, և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները…»: