Ութամյա որդուն մուրացկանության ներգրաված մոր դեմ hարուցվել է քրեական գործ
SocietyՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ:
Ինչպես փոխանցեցին ՀՀ քն նչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ. Պիսարևան իր 8-ամյա երեխային պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն և վերջինիս մուրած գումարը տնօրինել է իր հայեցողությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երեխային մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, որն կատարվել է ծնողի կողմից):
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: