Չինուհին 46 տարի ապրել է` 4.5 սմ երկարությամբ ասեղը գլխում
LifestyleTert.am–ը գրում է.
Չինաստանի Անհոյ նահանգում բժիշկները 48-ամյա կնոջ գլխից 4.5 սմ երկարությամբ ասեղ են հանել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Լյու ազգանունով չինուհին բժշկի է դիմել հաճախակի կրկնվող գլխացավերի պատճառով: Կինն այդ գլխացավերն ունեցել է 40 տարի, սակայն բժիշկները էչ մի կերպ չէին կարողանում պարզել գլխացավերի առաջացման պատճառը:
Բժիշկները կնոջ գանգի մեջ երկարավուն, սուր առարկան հայտնաբերել են համակարգչային շերտագրություն անելուց հետո միայն: Ուսումնասիրության արդյունքում նրանք կարծիք են հայտնել, որ ասեղը կնոջ գլխում մնացել է 46 տարի:
Զարմացած չինուհին պատկերացում անգամ չի ունեցել, թե ինչպես կարող էր այդ ասեղը հայտնվել իր գլխում: