Ֆրիսկեի մահից հետո Դմիտրի Շեպելևը անճանաչելի է դարձել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ժաննա Ֆրիսկեի մահից հետո նրա ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, դեռևս ուշքի չի գալիս: Նա բավականին նիհարել է, իսկ մազերը ճերմակել են։
«Дoстояние Республики» հաղորդման նկարահանումների ընթացքում բոլորի ուշադրությունը կրկին սևեռված է եղել Շեպելևի վրա։
Դմիտրին միշտ էլ ճերմակած մազեր է ունեցել, պարզապես նախկինում նա ներկում էր դրանք, իսկ այժմ՝ ոչ։ Հավանաբար արտաքին տեսքն այնքան էլ կարևոր չէ նրա համար։ Նա չի կարողանում հարթել իր հարաբերությունները Ֆրիսկեի ընտանիքի հետ:
Հաղորդման ընթացքում Դիման հիանալի պահվածք է ցուցաբերում, կատակում՝ ցույց տալով, թե ամեն ինչ կարգին է։ Իսկ ընդմիջումների ժամանակ հեռախոսով երկար խոսում է պատվիրատուների հետ, ինչից էլ ենթադրվում է, որ նա հավանաբար գումարային խնդիրներ ունի և հեշտությամբ է ընդունում տարբեր միջոցառումներ վարելու առաջարկները։

