Մարիաննայի նոր՝ «Վերջապես» ձայնասկավառակի շնորհանդեսի վառ պահերն ու հայտնի հյուրերը (ֆոտո)
LifestyleՁայնասկավառակում ընգրկված երգերի հեղինակներն են Ռիչարդ Մադլենյանը, Մարտին Միրզոյանը, Մանե Հակոբյանը, Հայկոն, Ավետ Բարսեղյանը, Վարդան Զադոյանը, Հովիկ Դանիելյանը եւ Սվետլանա Բոսնոյանը: Ձայնասկավառակի դիզայնով, ֆոտոշարքով ղբաղվել է Արտաշես Մարտիրոսյանը, տպագրությունն իրաքկանացրել է Hi Fi ստուդիոն: Կատարումների գործիքավորումները կատարել են Էդգար Ալեքսանյանը, Արմեն Սարգսյանը, Արման Սարգսյանը, Հայկոն, Մուշեղ Մայիլյանը, Էդգար Հակոբյանը: Ձայնագրությունը կատարվել է Duetro և Ardini ստուդիաներում: Շնորհանդեսի հատուկ հյուրերն էին Սարոն, Ռիչարդ Մադլենյանը, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը, Դավիթ Բադալյանը, ընկերներ, հարազատներ և գործընկերներ:
Մարիաննան սկսել է երգել դեռ 14 տարեկանից: Ապագա պլանների մասին երգչուհին առայժմ չի բարձրաձայնում, բայց խոստանում է, որ նոր երգեր անպայման կլինեն: Մարիաննայի ձայնասկավառակի շնորհանդեսն, իսկապես, շատ գեղեցիկ էր կազմակերպված, ֆոտոշարքը դիտելով կարծում եմ կհամաձայնեք: Շնորհավորում եմ Մարիաննային ու նորանոր վերելքներ մաղթում:




















