Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը սիրավե՞պ է սկսել նրա ընկերուհու հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ամռանը Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը ամուսնալուծվեցին։ Քորթնիի երեխաների՝ Պենելոպայի, Մեյսոնի եւ Ռեյնի 32-ամյա հայրը որոշել է նոր սիրավեպ սկսել։ Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ նրա ուշադրության կենտրոնում հայտնվել է Քորթնիի ընկերուհի, Ռոդ Ստյուարտի դուստր Քիմբերլի Ստյուարտը։

Քիմբերլի

Քորթնի
Հայտնի է նաեւ նրանց հանդիպման հստակ ամսաթիվը՝ Քիմբերլիի եղբոր ծննդյան օրը (օգոստոսի 26)։ Ականատեսների փոխանցմամբ՝ հենց որ Սքոթը եկել է միջոցառմանը, միանգամից գնացել է Քիմբերլիի մոտ, նստել կողին եւ գրկել նրան։

Բայց Ստյուարտի ներկայացուցիչները հերքել են տարածված տեղեկատվությունը։

- See more at: http://style.news.am/arm/news/24714/qortni-qardashyani-nakhkin-amusiny-siravep-e-sksel-nra-ynkeruhu-het.html#sthash.hYPyjgJP.dpuf