Մովսես Խորենացու անվան համալսարան այս տարի շուրջ 150 դիմորդ է ընդունվել
SocietyՄովսես Խորենացու անվան համալսարան այս տարի շուրջ 150 դիմորդ է ընդունվել` առկա և հեռակա բաժիններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը:
«Անցած տարվա համեմատ մի փոքր աճ կա, սակայն ընդունելության գագաթնակետը եղել է 2009-2010 թվականներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում դիմորդների թվաքանակի նվազում էր ամբողջ Հայաստանում, նաև պետք է ազդեր յուրաքանչյուր բուհի վրա: Այս տարվանից դժգոհ չենք»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Արթուր Աղաբաբյանը` հավելելով, որ հեռակա ընդունելությունը շարունակվում է:
Նրա խոսքով` ամենաակտիվը տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետներն են բուհերում, որը որոշ առումով կապված է նորաձևության հետ, իսկ հումանիտար մասնագիտությունների գծով կա պասիվություն:
«Այսօր կրթական համակարգում առաջնային խնդիրներից մեկը գնահատման համակարգի ճիշգրիտ ձևավորումն է: Մի ուսանողը նույն գիտելիքներով կարող է մի բուհում գերազանց ստանալ, մյուսներում` լավ և բավարար: Սա պետք է վերանայվի և ճիշտ համակարգ մշակվի»,-ընդգծեց Արթուր Աղաբաբյանը: