Արամ Հարությունյանը կարևորել է Արթիկի տարածաշրջանում անխափան ջրամատակարարման ապահովումը
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին աշխատանքային այց է կատարել Սառնաղբյուրի ջրամբար՝ ծանոթանալու ջրամբարի տեխնիկական վիճակին, ջրօգտագործման գրաֆիկներին ու մինչև ոռոգման ավարտը ջրապահովման խնդիրներին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից, Հարությունյանին ո ւղեկցել են նաև կոմիտեի պատասխանատուներ, «Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի», «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի, տարածքը սպասարկող ՋՕԸ-ի ներկայացուցիչներ:
Աշխատանքային քննարկման ընթացքում, որին ներգրավվել են նաև համայնքի ներկայացուցիչները, կոնկրետացվել են ջրամբարի շահագործման հետ կապված խնդիրները, տրվել են հանձնարարականներ ինչպես ջրամբարի տեխնիկական վիճակը բարելավելու, այնպես և ջրամբարը առավել արդյունավետ շահագործելու նպատակով:
Կոմիտեի նախագահը կարևորել է ոչ միայն ջրի քանակների պաշարման, ջրառի նպատակային պահանջարկի ճշգրտման, այլ նաև մինչև ոռոգման շրջանի ավարտը անխափան ջրամատակարարում ապահովելու խնդիրները:
Փոքր ջրամբարներից Արթիկի տարածաշրջանում Սառնաղբյուր, Մարալիկ, Ձորակապ համայնքների համար կենսական նշանակություն ունի Սառնաղբյուրի ջրամբարը, որի ծավալը 5 մլն խմ է, և որը բացառապես շահագործվում է ոռոգման նպատակով՝ ապահովելով նշված համայնքների շուրջ 70 հա հողատարածքների ջրարբիացումը: