Լուիզա Ղամբարյանի ընտանեկան հանգիստը Կրետեում :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Այս շրջանում Լուիզա Ղամբարյանի առօրյան կապված է թատրոնի հետ. նոր խաղաշրջան, նոր ներկայացումներ ու ամենօրյա փորձեր: Սակայն մինչ այս դերասանուհին հասցրել է ընտանեկան հանգիստը վայելել Հունաստանի Կրետե կղզում: Նա BRAVO.am-ին պատմել է, թե ինչով է աչքի ընկել իր ամառային արձակուրդը, եւ թե առաջիկայում նոր ինչ դերով կներկայանա հանդիսատեսին:
«20 օրը քիչ ժամանակ չէ հանգստանալու համար. վայելել ենք ծովը, արեւայրուք ենք ընդունել, եւ, իհարկե, առանձնահատուկ հաճույք էր ծովափին ընթերցելը: Հասցրել եմ 6 գիրք կարդալ` ռուսական երեք դետեկտիվ, ինչպես նաեւ վերընթերցել եմ Ստանիսլավսկու, Չեխովի եւ Տոլստոյի»,-ասել է նա:
Լուիզայի խոսքով` հատկապես հավանել է Կրետեի գիշերային մոգական գեղեցկությունը.«Օրեր շարունակ երեք-չորս ժամ վայելել եմ ծովը, լսել ալիքների ձայնը, լռել, մտածել, ինչու չէ, քնել: Այնքան էլ շատ չեմ սիրում արեւայրուք ընդունել, պաշտպանվել եմ արեւից. այն հրաշք է, բայց չարաշահումը կարող է վնասակար լինել: Հաջորդ տարիներին գուցե դարձյալ որոշենք Հունաստան գնալ, քանի որ կլիման շատ հարմար է հանգիստը վայելելու համար, բայց կընտրենք այլ կղզի»:

