Ինչպես է Իրինա Շեյքն ընկել Բուքինգհեմյան պալատի աստիճաններին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայտնի մոդել Իրինա Շեյքը People –ին տված հարցազրույցում պատմել է իր եւ արքայազն Չարլզի հանդիպման մասին։ Չնայած հանդիպումը տեղի է ունեցել մայիսին, բայց այժմ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Բուքինգհեմյան պալատում կայացած այս պաշտոնական հանդիպման համար Իրինան (որն այժմ մասնակցում է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին) ընտրել էր բավականին բաց, գեղեցիկ դեկոլտեով զգեստ։

29-ամյա մոդելի խոսքով՝ նա պալատի բակում ընկել է.
«Արքայազնի հետ հանդիպելիս շատ հուզված էի։ Աստիճաններով բարձրանալիս հանկարծ զգեստս ընկավ ոտքերիս տակ, եւ ես հայտնվեցի աստիճանների վրա։ Փառք Աստծո, ոչ մեկը չտեսավ, այլապես կխայտառակվեի »,- հայտնել է Իրինան։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ բոլոր պարբերականները գրում էին, թե ինչպես էր արքայազն Չարլզը նայում Իրինայի դեկոլտեին։
