Ռուս գործարարները Հայաստանում կուսումնասիրեն ներդրումների հնարավորությունը
EconomicsՀայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սեպտեմբերի 15–19–ը կհյուրընկալի Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը, որի կազմում խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ կլինեն: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատից, սեպտեմբերի 17–ին ժամը 10.00–ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում կկայանա հայ–ռուսական բիզնես ֆորում՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և այլ կազմակերպությունների մասնակցությամբ։
Երկկողմանի շնորհանդեսներով կներկայացվեն հայաստանյան և ռուսաստանյան բիզնես մթնոլորտին, նոր տնտեսական դաշտում գործելու հեռանկարներին, համատեղ ձեռնարկումներ կատարելուն առնչվող և այլ հարցեր։ Ընկերությունները ներկայացնում են մետաղախողովակային արմատուրաների, ջրամատակարարման սարքավորումների և պարագաների, տրանսպորտի և պահեստային տնտեսությունների, արտակարգ իրավիճակների համակարգի էլեմենտների արտադրության և այլ ոլորտներ։
Մինչև բիզնես ֆորումը և նրան հաջորդող օրերին պատվիրակությունը կլինի տարբեր ընկերություններում, կհանդիպեն պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ձեռք կբերվեն նախնական պայմանավորվածություններ բիզնես ծրագրեր իրականացնելու համար։ Ռուս գործարարները նախապես ցանկություն են հայտնել այցելելու առանձին ձեռնարկություններ՝ անմիջականորեն ծանոթանալու արտադրական կարողություններին, տեղում քննարկելու, բանակցելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Գործարար ֆորումին կլինեն նաև B2B հանդիպումնեÖ €: