Քաղաքացին բերման է ենթարկվել թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով
SocietyՈստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Պուշկինի փողոցի թիվ 63 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Խաչատուր Բ.-ին եւ 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին:
Զննությամբ նշված կիսաքանդ շինությունից հայտնաբերվել է էմալապատ աման՝ շագանակագույն նստվածքով, 400 գ բուսական զանգվածի ցողուն եւ 4.7 գ մանրացված բուսական զանգված:
Խաչատուր Բ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածները քաղել է Գյումրիի ավտոկայանի տարածքի կանեփի թփերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: