Պատերազմների հետևանքով ավերված ու լքված օդանավակայաններ. ֆոտոշարք
LifestyleՆիկոսիայի միջազգային օդանավակայան, Կիպրոս
Մայրաքաղաք Նիկոսիայի մոտ գտնվող օդանավակայանը կոմերցիոն թռիչքներ չի իրականացրել 1977-ից ի վեր` թուրքական ուժերի ներխուժումից 3 տարի անց: Օդանավակայանը դեռևս օգտագործվում է ՄԱԿ-ի կողմից, սակայն տերմինալի վիճակն անհուսալի է։

Էլլինիկոնի միջազգային օդանավակայան, Աթենք
Էլլինիկոնի միջազգային օդանավակայանը, որը եղել է Աթենքի միակ օդանավակայանը 60 տարվա ընթացքում, փակվել է 2001-ին, երբ բացվել է Աթենքի միջազգային օդանավակայանը: 2004-ին այն վերափոխվել է այգու, որտեղ մի շարք միջոցառումներ են անցկացվել Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։


Յասեր Արաֆաթի անվան միջազգային օդանավակայան, Գազա
Այս օդանավակայանն ավերակների է վերածվել տարիներ տևած պատերազմի և անտարբերության հետևանքով, սակայն ժամանակին պաղեստինցիների հպարտությունն էր։

Ֆլոյդ Բեննեթ Ֆիլդ, Նյու Յորք
Նյու Յորք Սիթիի քաղաքային օդանավակայանը, որը կառուցվել է Բրուքլինում և պաշտոնապես բացվել 1931-ին: Այժմ այն ծառայում է որպես Նյու Յորքի ուղղաթիռների բազա։

Թեմփելհոֆ օդանավակայան, Բեռլին
Թեև Բեռլինի հնագույն օդանավակայանն այսօր իր բուն նպատակին չի ծառայում, այն հանրային տարածք է հանդիսանում, որտեղ քաղաքացիները կարող են վազել, հեծանիվ վարել: Այն նաև միջոցառումներ հյուրընկալող կենտրոն է դարձել։

