Հակոբ Ինջիղուլյանն ավարտեց ծառայությունը
SocietyNews.am-ը գրում է.
Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ 2014թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն ավարտեց ծառայությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ինջիղուլյանը:
Հակոբ Ինջիղուլյանը ծառայության էր մեկնել անցած տարվա նոյեմբերին: Նա ծառայում էր Երեւանի զորամասերից մեկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ 2014թ. հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարել է, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարել, եթե ինքը ցանկություն հայտնի Հայաստան վերադառնալ: