Արմավիրի մարզում հայրը դաժան ծեծի է ենթարկել 11-ամյա որդուն. գործը դատարանում է
SocietyNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզի բնակիչ Հայկ Կ.-ն մեղադրվում է 11-ամյա որդուն դաժան ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 38-ամյա Հայկ Կ.-ն օգոստոսի 14-ին կեսօրին իրենց տան ննջասենյակում մահճակալին պառկած վիճակում, 11-ամյա որդու կողմից իրեն հակաճառելու հետ կապված աջ ոտքով հարվածել է վերջինիս որովայնի ձախակողմյան հատվածին՝ պատճառելով լյարդի ձախ բլթի և ճարպոնի պատռվածքներ, ներքին արյունահոսություն:
Հայկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: