Թուփաք Շակուր. «Ես մահվանից չեմ վախենում. վախենում եմ այլ մարմնում վերածնվելուց»
LifestyleNews.am-ը գրում է.
1996 թ-ի հենց այս օրը` սեպտեմբերի 13-ին` 25 տարեկան հասակում սպանվեց համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Թուփաք Շակուրը: Մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել ռեփերին մահացու վնասվածքներ հացրած անձնավորությունը:
«Rolling Stone» ամսագիրը ամերիկացի ռեփերին դասել է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կատարողների շարքին: Ռեփերի երգերը, հիմնականում, ռասիզմի, բռնության և աղքատության դեմ պայքարի կոչեր են:
Թուփաքն առաջին ռեփերն է, ում պատվին հուշարձան է կառուցվել:
Ձեզ ենք ներկայացնում հայտնի ռեփերի ոչ այնքան հայտնի մեջբերումներից մի քանիսը`
«Մայրս հաճախ էր ասում. «Եթե կյանքում չես գտնում մի բան, ինչի համար ուզում ես ապրել, ապա գտիր այնպիսի մի բան, ինչի համար արժե մահանալ»»:
«Կարծում եմ` ես ծնվել եմ առաջնորդ լինելու համար: Ես կարող եմ խոնարհվել այն իշխանության առջև, որին հարգում եմ»:
«Ես հասարակության արտացոլանքն եմ»:
«Բանտը ինձ սովորեցրեց, որ ես չեմ կարող փոխվել: Ես չեմ կարող փոխել իմ կյանքը: Ինձ այսպիսի կյանք են տվել և ես այն հենց այս ճանապարհով եմ ապրել»:
«Ես մահվանից չեմ վախենում. վախենում եմ այլ մարմնում վերածնվելուց»:
«Ես միայն քնած ժամանակ եմ խնդիրներ ունենում»:
«Իրականությունը խաբկանք է, երազներն են իրական»:
«Մի օր բոլորս էլ մահանալու ենք. մեր արյունը հոսում է միանման երակներով»: