Life.panorama.am-ը գրում է.
Պարզվում է, որ յուրաքանչյուր հեռախոս ունի իր արգելափակման կոդը, որը չի կրկնվում և դրանով շատ հեշտ հնարավոր է արգելափակել այն:
Ուղղակի անհրաժեշտ է հավաքել *#06# կոդը և էկրանի վրա կհայտնվի 15 նիշ ունեցող թիվ: Պահպանենք այն ապահով տեղում և եթե ձեր հեռախոսը կորցնեք կամ այն ձեզանից գողանան, զանգեք ձեր օպերատորին և հայտնեք նրան այդ կոդը: Օպերատորը դրա միջոցով կարգելափակի ձեր հեռախոսը` այն դարձնելով օտար օգտագործման համար անհասանելի:
Թեպետ կոդը հնարավորություն չի տա ձեզ գտնել ձեր հեռախոսը, բայց դուք կարող եք վստահ լինել, որ հեռախոսում պահպանված ձեր անձնական տվյալներից հնարավոր չի լինել օգտվել: