Էրդողանի սելֆին ցնցել է Թուրքիան (ֆոտո)
SocietyԹուրքական Nokta ամսագիրը խիստ սկանդալային լուսանկար է հրապարակել։
Թուրքական հասարակությանը ցնցել է ֆոտոշոփով լուսանկարը, քանի որ այնտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժպիտով սելֆի է անում քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի թաղման ժամանակ։ Ֆոտոշոփով պատրաստված լուսանկարով ամսագիրը փորձում է ցույց տալ Էրդողանի դերակատարությունը երկրում արյունահեղության մեջ։
