Ժամկետային զինծառայողը պատգամավորին խնդրել է օգնել դիրքերում ծառայելու տեղափոխվելու հարցում
SocietyՀաճախակի սահմանամերձ գյուղեր եւ դիրքեր այցելող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից նամակ է ստացել, որտեղ զինծառայողը խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջինս բավարարի Ղարաբաղի դիրքեր տեղափոխվելու եւ ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է.:
«Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել: Նա ինձ խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջինս բավարարի Ղարաբաղի պոստեր տեղափոխվելու եւ ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները: Զինվորին պատասխանել եմ, որ իր հրամանատարությունը ավելի ճիշտ կարող է գնահատել, թե իր ծառայությունը տվյալ ժամանակաշրջանում ո՞ր կոնկրետ տեղամասում է առավել նպատակահարմար: Բայց այս մասին գրում եմ, որովհետեւ կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա Հայո ց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին: Համոզված եմ՝ այսպիսի տղաները բազմաթիվ են եւ հենց նրանք են Հայաստանի անվտանգության անկյունաքարը: Բարի ծառայություն ձեզ, տղաներ»: