Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ: Victoria Beckham-ի գարուն-ամառ 2016 հավաքածուն
LifestyleNews.am-ը գրում է.
Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը շարունակում է իր փառահեղ ընթացքը։ Երեկ իր նոր գարուն-ամառ 2016 հավաքածուն է ներկայացրել Վիկտորիա Բեքհեմը։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստի, որը առաջին շարքից էր հետեւում ցուցադրությանը, կնոջ հավաքածուի հիմքում ազատության գաղափարն է։

Հատկանշական է, որ տարեց տարի Վիկտորիան իր հավաքածուներին նոր մոտեցում է ցուցաբերում եւ հագուստներն ավելի կանացի դարձնում։

Երկար կիսաշրջազգեստներ, ասիական ոճով կարված նուրբ կոշիկներ, տոպեր, սարաֆաններ, զգեստներ․ այս ամենը արտացոլում է Վիկտորիայի՝ «ազատության» գաղափարի պատկերացումները։

Հավաքածուում ընդգրկված են պարզ ուրվագծերով հագուստներ։ Եվ ամենակարեւորը՝ ներկայացված հագուստները հարմարավետ են տարբեր կազմվածքներ ունեցող կանանց համար։


















Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty