Աջափնյակում և Դավթաշենում սեպտեմբերի 15-ին վթարային ջրանջատում կլինի
SocietyՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 15-ին, ժամը 10.00-18.00-ին, կդադարեցվի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մասնավորապես, կդադրեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռուստամյան, Միրաքյան, Հալաբյան փողոցների, Հալաբյան փող. 48-ի` Հրշեջ կայանի, Դավթաշեն վարչական շրջանի՝ Եղվարդի խճուղու, «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի, Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: