Սոթքի երկու հնավայրերում պեղումները կշարունակվեն գալիք ամռանը
SocietyԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից այս տարի շարունակվել են հնագիտական պեղումները «Սոթք- 2» եւ «Սոթք- 10» հնավայրերում, որոնք ընդհատվել են սեպտեմբերին եւ կշարունակվեն եկող ամռան ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար,պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը:
«Սոթք- 2» բնակավայրում պեղումները սկսվել են դեռեւս 2011 թվականից:«Պեղումների արդյունքում պարզվել է, որ մոտ 4 հեկտարտարածվածություն ունեցող բնակավայրը բնակեցված է եղել վաղ, միջին եւուշ բրոնզի, որոշ չափով՝ նաեւ վաղ երկաթի դարաշրջաններում (Ք.ա. IVհազ. II կես – Ք.ա. I հազ. սկիզբ): Ընդհանուր առմամբ, բնակատեղին եղելէ ժայռափոր: Ժայռի վրա եւս կառուցվել են առանձին շինություններ, որոնցհիմնապատերից պահպանվել են մինչեւ երեք շարք միջին չափսի քարերովշարվածքներ: Այս տարի փաստագրվել են նաեւ հնարավոր հրդեհի հետքերմիջին բրոնզի դարի (Ք.ա. XVII-XVI դդ.) բնակավայրի ներսում: Հաստատվելէ նաեւ, որ նույն դարաշրջանի վերջում (Ք.ա. XVI դ.) բնակատեղինպարսպապատվել է: Պեղումների ընթացքում գտնվել են բազմաթիվխեցանոթներ, այդ թվում` սեւան-ուզերլիկյան տիպի գունազարդ խեցուբեկորներ, կենդանիների ոսկորներ, աշխատանքայինգործիքներ՝վանակատից և քարից: Հիշարժան է փայտի մնացորդներիառկայությունը, ինչը կարող է խոսել շինությունների ճարտարապետության մեջ փայտի օգտագործման մասին: Հնագիտականուսումնասիրությունենրը ցույց են տալիս, որ Սոթքի հնագույն բնակչությունը զբաղվել է երկրագործությամբ եւ անասնապահությամբ, մշակութայինառնչություններ < /b>է ունեցել Վանի եւ Ուրմիայի տարածաշրջանի հետ, զարգացած են եղել նաեւ արհեստները»,- նշեց հնագիտական արշավախմբի ղեկավարը:
Արշավախումբը պեղումներ է կատարել նաեւ Սոթքի ոսկու հանքի հարևանությամբ գտնվող «Սոթք-10» միջին բրոնզեդարյան դամբարանաբլրում (թվագրվում է Ք.ա. XX-XVIII դդ.): Դամբարանաբլուրը հայտնաբերվել է 2011 թվականին, իսկ 2013 թվականին, վերջնական ավերումից փրկելու նպատակով պեղվել է մեկ դամբարան, որը կիսով չափ ոչնչացված է եղել: Այս տարի պեղվել է մեկ այլ դամբարան: «Դամբարանի մարդաբանական նյութը խիստ քայքայված էր: Գտնվել են ամբողջական խեցանոթներ, բրոնզե մատանիներ, բազմաթիվ եւ բազմատեսակ ուլունքներ բրոնզից, սարդիոնից: Սոթքում կատարած հնագիտական աշխա տանքները թույլ են տալիս պատկերացում կազմել տարածաշրջանի բնակչության կենցաղավարության, հավատալիքների, մշակույթի վերաբերյալ: Տեղական մշակույթն, ունենալով իր առանձնահատկությունները, տեսանելի է Հայկական լեռնաշխարհի բրոնզ-երկաթեդարյան զարգացումների համատեքստում»,- ներկայացրեց Արսեն Բոբոխյանը:
Խոսրով Խլղաթյան