Առաջիկա օրերին հանրապետության մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամրոպ
SocietyՀայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին և 19-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 16-17-ին` հյուսիսային և արևելյան շրջաններում, և սեպտեմբերի 18-ին` շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացրին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քամին կլինի հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչր 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-19-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 15-17-ը և 19-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, սեպտեմբերի 16-ին` +32, սեպտեմբերի 17-ին` +31, սեպտեմբերի 18-ին` +24 աստիճան, սեպտեմբերի 19-ին` +29 ջերմություն: