Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը շոուբիզնեսյան «սպայկա» են հավաքել Քրիստինե Պեպելյանի դեմ
BlogՆազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը շոուբիզնեսյան «սպայկա» են հավաքել Քրիստինե Պեպելյանի դեմ: Մի անգամ էս թեմային անդրադարձել էի, որ Սոֆին Մխեյանը՝ Քրիստինե Պեպելյանի երբեմնի լավագույն ընկերուհին (կամ հակառակը), բաժանումից հետո Նազենի Հովհաննիսյանի հետ միասին փորձում է «պայքարել» Քրիստինե Պեպելյանի դեմ: Իհարկե, դրանից հետո ինձ տռաս հանել առաջինը փորձեց իմ ֆռենդուհի Նազենի Հովհաննիսյանը... Բայց, ինչպես ասում են, չկա Անկախի ստատուս առանց ծուխ....
Պայքարն արդեն մտել է ավելի լուրջ փուլի... Այժմ Նազենին ու Սոֆին մեր հայկական շոու բիզնեսում «իրանցով են փորձում անել» բոլոր այն աստղերին, ովքեր հայկական շոու բիզնեսում լուրջ ֆիգուր են.... Դե էդ գործում նրանց օգնում են իհարկե Սոֆի-Նազենի դուետին միացած Աղետ Բարսեղյանն ու Արսեն Սաֆարյանը (իսկ խուճուճ Արսեն Գրիգորյանն էլ փորձում ա խցկվել էդ թիմ)...
Վերջերս Հ1-ով ցուցադրվող «Գուշակիր մեղեդին» հաղորդաշարի ընթացքում ինչպես միշտ Նազենին ու Սոֆին փորձեցին Քրիստինե Պեպելյանին ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք լավագույն ընկերուհիներ են, իսկ իրենց «բանդայից» Ավետ Բարսեղյանն էլ անընդհատ փորձում էր, իր լրագրողական պաշտոնական դիրքն օգտագործելով, մեծարել զույգին, իսկ էդ նույն Ավետը Քրիստինեի եթերի ժամանակ ոչինչ չարեց ի օգուտ Քրիստինեի, ու դե բնական է, քանի որ նա իրենց նորաստեղծ սպայկայի թիվ մեկ թշնամին է....
Կարող ա ասեք՝ հիմա կողմնապահություն եմ անում՝ բայց Քիսոն լավ էլ դիմանում ա ու ընտրել ա ամենալավ տարբերակը՝ կոտորեք ձեզ, իսկ ես իմ կյանքն եմ շարունակում...
Չհաստատված ֆանատներին խնդրում եմ ստեղ չհաստատվել։
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը