Կիրովոգրադում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար են տեղադրել
SocietyԿիրովոգրադում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը:
Ինչպես հաղորդում Analitika-ն, խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կիրովոգրադի շրջանայ ին ու քաղաքային իշխանությունների, տեղի հայ համայնքի եւ հոգեւորականության ներկայացուցիչները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում՝ մասնավորապես, Նիկոլաեւում, Ուժգորոդում, ու Բերեժանիում: