Սուպեր Մարիոն 30 տարեկան է
LifestyleՃապոնական Nintendo ընկերությունը, որն արտադրում է խաղային սարքեր և տեսախաղեր, նշել է իր ամենահայտնի հերոսի` Սուպեր Մարիոյի 30-ամյակը: Այս կապակցությամբ Տոկիոյում այս խաղի երկրպագուների համար ներկայացում է բեմադրվել, որին ներկա է եղել խաղը ստեղծողը` Սիգերու Միյամոտոն:
Նշվում է, որ ամբողջ աշխարհում վաճառվել է այս խաղի 310 մլն օրինակ: Դրա կապակցությամբ` nintendo-ն թողարկել է նոր խաղ, որը կոչվում է «Ստեղծի՛ր քո Սուպեր Մարիոյին»: Յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում իր հերոսի համար ստեղծելու յուրօրինակ աշխարհ և այն տեղադրել համացանցում: