Ադրբեջանի ֆինանսական հատվածում զանգվածային կրճատումներ են
Economics2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի ֆինանսական հատվածի աշխատողների 10,6 տոկոսը կամ 3,4 հազար հոգի կրճատման տակ են հայտնվել: Ընթացիկ տարվա հուլիսին ադրբեջանական ֆինանսական ոլորտում վարձու աշխատողների միջին թվաքանակը կազմել է 30,4 հազար մարդ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.azլրատվական կայքը:
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ անցած մայիսին այդ ցուցանիշը կազմել էր 33,8 հազար մարդ:
Ադրբեջանի ապահովագրական հատվածում աշխատում են ֆինանսային ոլորտի 8 տոկոս կամ 2,7 հազար աշխատակիցներ: Հաշվետու ժամանակաշրջանում կրճատման տակ են հայտնվել տվյալ հատվածի 200 աշխատողներ: Մայիսին սկսված կրճատման միտումը շարունակվում է:
Ադրբեջանի պետվիճկոմի տվյալներով` վերջին 25 տարում ֆինանսային ոլորտում վարձու աշխատողների բարձր ցուցանիշ դիտվել էր 2014 թվականին (30,9 հազար մարդ), ամենացածր ցուցանիշը դիտվել է 1998 թվականին (5,4 հազար մարդ):
Նշվում է, որ Ադրբեջանի ֆինանսային հատվածում զանգվածային կրճատումները կապված է նավթի համաշխարհային գների անկման պատճառով մանաթի 34 տոկոսով արժեզրկման հետեւանքով նավթարդյունաբերության, ինչպես նաեւ գրեթե բոլոր ոլորտներում դիտվող ճգնաժամի հետ: