Ձիթապտղի յուղը՝ որպես մաշկի մաքրման լավագույն միջոց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ձիթապտղի յուղով մաշկը մաքրելու գաղափարը, հնարավոր է, հնչում է բավական անսովոր։ Սակայն ճշմարտությունն այն է, որ մաշկի կողմից արտադրվող ճարպը լավագույնը մարքվում է յուղերի միջոցով։ Սա է պատճառը, որ ձիթապտղի յուղի օգտագործումը որպես մաշկը մաքրելու միջոց, իսկապես օգտակար է և ճիշտ։
Ավելին, ձիթապտղի յուղը բնական է և զերծ քիմիական տարրերից։ Բացի մաշկը մաքրելուց, բնական յուղը նաև ախտահանում և սնուցում է մաշկը։ Այս պրոցեդուրան հարմար է մաշկի բոլոր տեսակների համար, որից հետո այլևս կարիք չկա սերուցքային կրեմներ օգտագործել։
Ինչպես մաքրել մաշկը ձիթապտղի յուղի միջոցով:
Լավագույն արդյուքների համար օգտագործեք տաք յուղ։ Առաջին հերթին անհրաժեշտ է մի փոքր տաքացնել ձիթապտղի յուղը՝ այն պահելով ջրի գոլորշու վրա։
Բամբակը թրջել յուղով և սրբել դեմքի մաշկն ու պարանոցը։ Նայեք բամբակին, եթե կտեսնեք կեղտ, ապա նոր բամբակով կրկնեք գործողությունը՝ մինչև մաշկն ամբողջությամբ կմաքրվի։
Ձիթապտղի յուղը պահել մաշկին 15 րոպե, ապա մաշկը սրբել անձեռոցիկով։